Սպիտակ տունը Կոնգրեսից մոտ 60 մլրդ դոլար է խնդրել 2015թ.  ռազմական գործողությունների ֆինանսավորման համար: Սա 20 միլիարդով քիչ է ընթացիկ տարվա ֆինանսավորումից, գրում  է rbc-ն՝ հիշեցնելով Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահի որոշումը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներին ուղղված նամակում Օբաման  58,6 մլրդ դոլար է խնդրել Աֆղանստանում եւ այլ վայրերում ռազմական գործողությունների համար: Սա վերջին 10 տարում այդ նպատակի համար նախատեսված ամենափոքր գումարն է:

Ինչպես հաղորդվել էր, Սպիտակ տունը  ցանկանում է 500 մլն դոլար ստանալ Սիրիայի չափավոր ընդդիմությանն աջակցելու,  1,5 մլրդ՝ Սիրիային սահմանակից երկրներում կայունության ապահովման համար, ովքեր ընդունել են փախստականների հոսքերը, 140 մլն դոլար՝ Իրաքում ոչ օպերատիվ նախապատրաստման համար եւ 1 մլրդ՝ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների անվտանգության ամրապնդման համար:

Շուրջ 2,5 մլրդ կհատկացվի այլ երկրներում  ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար սպառնալիք ներկայացնող ահաբեկչական խմբավորումների  դեմ պայքարող ստորաբաժանումների զինման եւ նախապատրաստման համար: