Հարավային Կորեայում անցկացվել են կառավարվող մարտավարական հրթիռի փորձարկումները, որը մշակվել է Կիմ Չեն Ընի անձնական ղեկավարությամբ: Այդ մասին հաղորդում է  Agence France-Presse-ը՝ վկայակոչելով հարավկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Հաղորդվում է, որ հյուսիսկորեական առաջնորդը ղեկավարել է նոր հրթիռների փորձարկումը: Ըստ նրա՝ «դրանք երկրի ազգային ինքնապաշտպանության գործում նշանակալի իրադարձություններ են»: Փորձարկումներն իրականացվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան «Հյուսիսային Կորեան մեկուսացնելու եւ ագրեսիվ պատերազմ հրահրելու ոչ խելամիտ փորձեր են անում», գրում է հյուսիսկորեական թերթը:

Հունիսի 26-ին Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը Ճապոնական ծով է բաց թողել փոքր հեռահարության 3 հրթիռ: Հյուսիսային Կորեան, այսպիսով, կարող է սրացնել իրավիճակը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինայի Հարավային Կորեա այցից առաջ, որը կկայանա հաջորդ շաբաթ: