Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աշտարակի խճուղում` 16-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 35-ամյա Տ.Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 34 SC 760 համարանիշի եւ 38-ամյա Ա.Գ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 33 OO 314 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Տ.Հ.-ն տեղում զոհվել է, իսկ Ա.Գ.-ն փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով դուրս է բերվել արգելափակումից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները զոհվածին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ իրականացրել են ճանապարհի մաքրման եւ լվացման աշխատանքներ: