Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածից Ջրվեժ տանող ավտոճանապարհին` «Սարպլաստ» շինարարական կազմակերպության մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2107» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Թեւոսյան փողոցի 3/1 հասցեի մոտակայքում բախվել են 45-ամյա Ս.Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 34 LN 235 համարանիշի եւ 46-ամյա Ա.Ե.-ի վարած «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 32 UL 696 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ս.Բ.-ն ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենաները:





























