Երեկ գիշեր ռուսամետ ակտիվիստները հարձակում են իրականացրել №1 պահակետի վրա, Կրամատորսկ քաղաքի մերձակայքում զանգվածային հարձակում են գործել: Այդ մասին իր ֆեյբուքյան էջում հաղորդել է Տեղեկատվական դիմադրություն ուկրաինական խմբի ղեկավարը Դմիտրի Տիմչուկը:

Նրա խոսքով՝ հարձակմանը մասնակցել են 8 տանկ: Ուժայինների պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչների մեկ տանկ է ոչնչացվել, եւ մեկը գրավվել է

«Մահացել են 4 զինծառայողներ, 5-ը վիրավոր են: Զինյալների կողմից ոչնչացվել են մեր 4 զրահապատ մեքենաները եւ մեկ ականանետ: Ահաբեկիչների մասին տեղեկություններ չկան», - հաղորդել է Տիմչուկը: