Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման դեմ է հանդես եկել, հաղորդում UNN:

«Ես ատում եմ Ռուսաստանին պատժելու համար նոր պատժամիջոցների կիրառման գաղափարը: Մենք խաղաղություն ենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը», - ասել է Պորոշենկոն:

Բացի այդ, նրա խոսքով՝ պետության ղեկավարը խոստացել է ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցություններ սկսել:

«Ուստի մենք չենք սպասում որեւէ բացասական արձագանքի Ռուսաստանի կողմից (ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման շուրջ՝ Խմբ.)» - ասել է Ուկրաինայի նախագահ:

Նա նաեւ նշել է, որ այժմ Ուկրաինայի համար օպտիմալ տարբերակ կլինի ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ: Ուկրաինան Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ առեւտրային հարաբերություններում «իդեալական կապող օղակ» է եղել: