Ֆրանսիացի ոստիկանների եւ Ալժիրի հավաքականի երկրպագուների բախում է տեղի ունեցել Մարսելի փողոցներում: Ոստիկաններն անգամ ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, հայտնում է Agence France-Presse-ը:

Բախումները տեղի են ունեցել հունիսի լույս 27-ի գիշերը, երբ հայտնի է դարձել, որ Ալժիրի հավաքականն առաջին անգամ «փլեյ-օֆֆ» է դուրս եկել:

Ռուսստտան-Ալժիր հանդիպումն ավարտվել էր  1:1 հաշվով, ինչն էլ աֆրիկացիներին թույլ էր տվել հավաքել չորս միավոր եւ դուրս գալ մեկ ութերորդ եզրափակիչ:

Բախումները տեղի են ունեցել հին նավահանգստի տարածքում, ֆուտբոլասերները երկու ոստիկան-մոտոցիկլավարի են ծեծել: Դրանից հետո ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Զոհեր չկան, բայց մի քանիսին կալանավորել են:

Նշենք, Մարսելում շուրջ  70 հազար մարդ հյուսիսաֆրիկյան ծագում ունի, մասնավորապես՝ ալժիրյան: