«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը շնորհակալություն է հայտնում Ղազախստանին, Ռուսաստանին եւ Բելառուսին, որ ձգձգում են Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Այս մասին նա ասել է այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին ես իմ տեսակետը հայտնել էի դեռեւս նախորդ տարված սեպտեմբերի 3-ից հետո եւ ասել էի, որ չեմ հավատում Մաքսային միության ծրագրին: Հույս էի հայտնել, որ այդ անդամակցությունը չի կարող լինել այդքան արագ»,-ասել է նա:

«ԼՂ խնդիրը օգտագործելու են, ես միշտ դա ասել եմ: Երբեմն կարելի է կատակով շնորհակալություն հայտնել Ղազախստանին, Ռուսաստանին եւ Բելառուսին, որ ձգձգում են մեր անդամակցությունը»,-ընդգծել է Թեւան Պողոսյանը: