Իրաքում «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, ենթադրաբար, մահապատժի են ենթարկել 160-190 իրաքցի զինվորների, որոնց առեւանգել էիր Թիքրիթ քաղաքում: Այս մասին հաղորդում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունում:

Կազմակերպությունը հիմնվում է արբանյակային լուսանկարների վրա, որտեղ երեւում են մարդային մարմինների կույտեր, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեռեւս հնարավորություն չկա մտնել քաղաք եւ ստուգել այդ տեղեկատվությունը, նայց ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել: Ավելի վաղ «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում զանգվածային գնդակահարությունների լուսանկարներ էր տարածել: