ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը այդ պետությունների ինքնիշխան իրավունքն է, սակայն Ռուսաստանը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի ՌԴ-ի շուկայի վրա այդ փաստաթղթերի իրացման ժամանակ բացասական ազդեցության դեպքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը բազմիցս նշել է, որ ամեն ինչ կախված է լինելու փաստաթղթերի ուժի մեջ մտնելուց, դրանց վավերացումից եւ իրականացումից: Խնդիրը փաստաթղթերի մեջ չէ, այլ մեր շուկաների վրա ազդեցության հնարավորության, եւ եթե այդ ազդեցությունը բացասական լինի, համապատասխան միջոցառումներ կանցկացվեն»,- ասել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ «դա Ուկրաինայի եւ Վրաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, «երբ տնտեսության համար նոր պայմաններ կստեղծվեն, սակայն մինուս նշանով»:
Խոսելով հնարավոր միջոցառումների հնարավորության մասին, Պեսկովը նշեց, որ «դա ակնհայտ է»:
«Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեր տնտեսությունը պաշտպանելու համար», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում նէ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: http://www.itar-tass.com
Ինչպես արդեն նշվել է, այսօր՝ հունիսի 27-ին, Եվրամիությունը Վրաստանի, Մոլդովայի հետ ստորագրել է ասոցացման մասին համաձայնագիրը եւ տնտեսական մասը՝ Ուկրաինայի հետ:




























