Ազգային ժողովի պատվիրակությունը կմասնակցի Բաքվին կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գոհար Պողոսյանը:
Պատվիրակությունը ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, իշխող հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանը տեղի կունենա Բաքվում հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 2-ը: Հունիսի 28-29-ին կոմիտեներ նիստը կանցկացվի, հուլիսի 1-ից կսկսվի վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստի աշխատանքները:
Ընթացիկ տարվա մայիսից Ադրբեջանը ստանձնել Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:





























