Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաեւ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ամրապնդմանը: Այդ մասին «Կովկասի լրատուի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:

«Ադրբեջանը մեր ավանդական եւ բարի գործընկերն է, ում հետ մենք ամեն օր աշխատում ենք: Այսօրվա դրությամբ մենք էական միասնականության ենք հասել մշակութային, մարդասիրական եւ առեւտրային համագործակցության ոլորտներում: Ցավոք, Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին: Ռուսաստանի համար սա բացթողում է , եւ մենք կցանկանայինք Ադրբեջանին տեսնել՝ որպես եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի լիիրավ մասնակից»:

Ռուսաստանի նախագահի խորհրդականը ընդգծել է, որ ռուսական ղեկավարությունը հասկանում է, թե որքան է ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնում Հարավային Կովկասի զարգացմանը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դրան խանգարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, եւ եթե հնարավոր լիներ վերջնականապես կարգավորել այդ հակամարտությունը եւ ապահովել կողմերի փոխըմբռնումն ու Կովկասում երկարաժամկետ խաղաղությունը, ապա ես կարծում եմ, որ այդ նույն խոչընդոտները, որոնք այսօր խանգարում են Ադրբեջանին եվրասիական ինտեգրման լիիրավ մասնակից դառնալու, կվերանային: Ենթադրում եմ, որ սրանով էլ բացատրվում է վերջին ժամանակներս ռուսական իշխանությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ այդչափ մեծ ուշադրությունը», - եզրափակել է Գլազեւը: