Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել՝ հաշվի նստելու իր պատմության մութ էջերի հետ, քանի որ դա, առաջին հերթին, անհրաժեշտ է թուրքական հասարակությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների միջեւ «նոր դարաշրջան» կարող է ազդարարվել, եթե Հայաստանն ու հայկական սփյուռքը խիզախ քայլեր անեն, ինչպես արեց վարչապետ Էրդողանը՝ իր հայտնի հայտարարությամբ:

«Ահմեդ Դավութօղլուն 1915թ. արյունալի իրադարձությունները անվանում է հայերի արտաքսում, սակայն եթե Թուրքիան ցանկանում է երկու երկրների միջեւ այսպես կոչված «արդարացի հիշողություն» կառուցել, ապա պաշտոնական Անկարան պետք է հրաժարվի պատմության խեղաթյուրումից եւ հայերի բնաջնջումը որակի որպես տեղահանում: 1915թ.-ը հայերին իրենց հայրենիքից զրկումն էր, հայ ժողովրդի ցեղասպանությունը», - նշեց Շարմազանովը: Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ եթե Թուրքիան ցանկանում է կարգավորել երկկողմանի հարաբերությունները, ապա պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ առանց նախապայմանների առաջ քաշման:

Մի շարք վերլուծաբանները գնահատումները մեկնաբանելով՝ այն, որ Դավութօղլուի հայտարարությունը կապված է Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հայտարարության հետ, որ նրանք բոլոր ջանքերը կգործադրեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավարման համար, Շարմազամովն ասաց. «Ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ ես ունեմ իմ կարծիքը որպես մասնագետ, սական ոչ որպես քաղաքական գործիչ: Որքան էլ որ Ռուսաստանն ու Թուրիան համագործակցեն, որքան էլ ընդհանուր տնտեսական հետաքրքրություններ ունենան, այնուամենայնիվ, տարածաշրջանում Ռուսաստանի համար առաջին հակառակորդ եւ մրցակիցը Թուրքիան է: Այդպես է արդեն 300 երկար ու ձիգ տարիների ընթացքում»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am