Պենտագոնը հաստատել է  Իրաքում սպառազինությամբ համալրված օդային սարքեր օգտագործելու պատրաստակամությունը, փոխանցում է Agence France-Presse-ը` վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիին: 
«Թռչող սարքերի մի մասը համալրվել են սպառազինությամբ` զինված ուժերը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով, քանի որ մենք հայտարարել ենք երկիր մի քանի ռազմական խորհրդատուի ժամանման մասին, որոնք աշխատելու են դեսպանատան սահմաններից դուրս», — ասել է Կիրբին:

Բացի դրանից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել օդային հարվածներ հասցնելը:
«Նախագահը դեռ որոշում չի կայացրել կինետիկ զենք գործածելու վերաբերյալ: Սակայն  մեր կողմից անպատասխանատվություն կլիներ չծրագրել եւ պատրաստ չլինել, եթե նա համապատասխան որոշում կկայացնի», — պարզաբանել է Պենտագոնի ներկայացուցիչը: