Մի քանի տասյնակ դիվանագետներ՝ Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Հունաստանի, Հոնդուրասի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների անդամներ, հինգ տարվա ընթացքում ապաստան են խնդրել Կանադայից, գրում է կանադական La Presse թերթը` վկայակոչելով  իր ձեռքում հայտնված գաղտնի փաստաթղթերը:

Թերթը նշում է, որ 2009 -2014 թթ. ապաստան տրամադրելու խնդրանքով` Կանադայի իշխանություններին են դիմել Աֆղանստանից 38 դիվանագետներ եւ նրանց ընտանիքի անդամները, 16 դիվանագետ Սիրիայից, Իրաքից, Հունաստանից, Հոնդուրասից եւ ԱՄՆ դեսպանատանն աշխատող մեկ աշխատակից: Նշվում է, որ տվյալ դիմումների 75%-ը պատկանում է Մերձավոր Արեւելքի երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Թերթը նշում է, որ ըստ Կանադայի օրենքների, եթե դիվանագետը ապաստանի խնդրանքի փաստաթղթղեր է ներկայացնում, նրա կարգավիճակը հաշվի չի առնվում, իսկ դիմումը դիտարկվում է մյուսների դիմումներին հավասար: