Իսրայելի ՌՕՈՒ-ն ռմբակոծել է գրոհայինների օբյեկտները Գազայի հատվածում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Haaretz թերթը:
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի` հրթիռային հարվածների թիրախը գրոհայինների երկու ճամբարներն են եղել, զենք արտադրող շինությունը, ինչպես նաեւ զինանոցը Գազայի հատվածում:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածել էր Գազայի հատվածի հյուսիսիային մասին:
Հարձակման հետեւանքով սպանվել են երկու պաղեստինցի, կարող էին վիրավորվել եւս մի քանի մարդ: Դրանից հետո երկու ժամ անց Գազայի հատվածից Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ բաց թողնված երկու հրթիռներ գրավվել էին ՀՕՊ-ի համալիրի կողմից:
Գազայի հատվածի վրա Իսրայելը նախորդ հարվածը հասցրել է հունիսի 25-ին: Դա արվել էր ի պատասխան Աշկելոն քաղաքում մարզային խորհրդի շենքը հրաձգության ենթարկելուն:





























