«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը երկրի բոլոր խնդիրների լուծում չէ։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Համաձայնագրի ստորագրումը բոլոր խնդիրների լուծում չէ։ Սա շատ ու շատ լարված աշխատանքների սկիզբն է, եւ քանի դեռ պատերազմ է, շատ դժվար կլինի ոտքի կանգնել»,- ասել է Տիմոշենկոն։
Միաժամանակ, Տիմոշենկոն ողջունել է երկրի բարեփոխմանն ու մոդեռնիզացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը։
«Մենք պետք է նախ ավարտենք պատերազմը, հետո ոտքի ելնենք որպես եվրոպական երկիր»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։ Ավելի վաղ՝ մարտի 21-ին, ստորագրվել էր փաստաթղթի քաղաքական մասը։





























