Երեւանում սկսվել է  «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը, որի օրակարգում կներկայացվեն կուսակցության վարչության, խորհրդարանական խմբակցության, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամների զեկույցները (ֆոտոռեպորտաժ

Համագումարում կընտրվի «Ժառանգություն» կուսակցության նոր վարչությունը։ Նախատեսվում է նաեւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը։

Նշենք, որ  «Ժառանգության» սակավամարդ համագումարն ընթանում է մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։

Համագումարին քաղաքական այլ ուժեր չեն մասնակցում։ Ձեւավորված ավվանդույթի համաձայն՝ Հովհաննիսյանն անձամբ բարեւել է ներկաներին։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am