Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ուկրաինացիներին շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ եւ հայտարարել, որ նոր Սահմանադրությունը անհնար կդարձնի ֆեոդալա-օլիգարխիկ համակարգին վերադառնալը, փոխանցում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։

Ըստ Տուրչինովի՝ ազատություն կամ անկախություն ստանալը, անգամ նվաճելը բավարար չէ։ «Կարեւոր է հետո այնպես անել, որպեսզի ֆեոդալա-օլիգարխիկ համակարգին վերադառնալը դառնա անհնարին։ Հենց դրա համար մենք նոր Սահմանադրությամբ դնում ենք մեր փոխված նոր պետության հիմքերը։ Եվ դրանով այսօրվա տոնն առավել խորհրդանշական է դառնում։ Տոն, որն ասում է՝ օրենքն ամեն ինչից վեր է», -ընդգծել է նա։