Հանրապետությունը դուրս է եկել արձակուրդից, քանի որ Հայաստան է վերադարձել Զարուհի Փոստանջյանը: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի հայտարարությունը, նաեւ ուշացումով սրահ մտած Զարուհի Փոստանջյանին դիմավորել են բուռն ծափահարություններով:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը նախքան տեւական ժամանակով ԱՄՆ մեկնելը «Ժառնգություն» խմբակցության ղեկավարն էր, իսկ նրա մեկնելուց հետո այդ պաշտոնը զբաղեցրել էր Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ: