Խորհրդարանական չորս խմբակցությունների համագործակցությունը քաղաքական համագործակցության նոր որակ է: Այդ մասին հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ներկայացնելով խմբակցության գործունեության հաշվետվությունը:

«Խորհրդարանում մեր խմբակցությունն աշխատել է երեք պատգամավորներով, եւ հնարավորության սահմաններում մենք կարողացել ենք մասամբ իրականացնել մի շարք ծրագրեր: Խմբակցությունը 12 օրինագիծ է ներկայացրել, որոնց մեծ մասը հասկանալի պատճառներով խորհրդարանական մեծամասնությունը մերժել է»,- նշել է Հակոբյանը՝ կրճատ ներկայացնելո խորհրդարանական քառյակի համագործակցության մասին:

Պատգամավորը նաեւ նշել է, որ այսօր խորհրդարանում որոշիչ է հենց քառյակը: «Խորհրդարանական չորս խմբակցությունների միավորման շնորհիվ՝ խորհրդարանական ամբիոնն ընդդիմադիր է դարձել: Այն ընդիմադիր համար առաջին ամբիոնն է երկրում»,- հայտարարել է Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ «Ժառանգությունը» պահանջում է իշխանության համակարգային փոփոխություն իրականացնել, սակայն դրա իրագործման համարչ հարկավոր է գիտակցել՝ մեկ քաղաքական ուժն ի վիճակի չէ կյանքի կոչել, հարկավոր է միավորել քաղաքական ուժերը՝ առողջ քաղաքական ուժերը: