Մենք համբերությամբ կսպասենք, թե երբ հայ ժողովրդի խոսքը գործ կդառնա: Այդ մասին հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք մասնակցել ենք նախագահական ընտրություններին եւ հաղթել ենք, մասնակցել ենք Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններին եւ ընդգրկվելե նք Խորհրդի կազմում»,- ասել է նա:

Հովհաննիսյանը նշել է, որ ժողովրդի շահերի համար պայքարը շարունակվելու է. «Մենք կսպասենք, մինչեւ հայ ժողովուրդը փոխվի եւ նրա խոսքը գործ դառնա: Ապրիլի 9-ին մենք ճիշտ վարվեցինք՝ չտրվելով սադրանքներին, քանի որ ոչինչ չարժե ժողովրդին եւ ուժային կառույցներին միմյանց դուրս բերելու համար: Իրականությունն այն է, որ այն ժամանակ ժողովուրդը պատրաստ չէր հաղթանակի, նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ չէր հավատում հաղթանակին, հետեւաբար, բարդ էր միավորվել ու պաշտպանել այն»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վերջին ժամանակներում իր գլխավորած կուսակցության շարքերը լրացել են 50 նոր անդամներով:

Լուսանկարն Արսեն Սարգսյանի/NEWS.am