Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասում է ապրիլի 17-ի ժնեւյան հայտարարություններին, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 17-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ ասված էր, որ սահմանադրական գործընթացը պետք է լինի ներառական (պետք է մասնակցեն բոլորը), հաշվետու եւ թափանցիկ», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պորոշենկոն Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է սահմանադրական փոփոխությունների իր նախագիծը։
«Այն համառոտ ներկայացնելով (Սահմանադրության նախագիծը) Ստրասբուրգում, Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նախագիծը նաեւ կներկայացվի Գերագույն ռադա, բայց քննարկումն ավելի ուշ կկայանա»,- նշել է Լավրովը։





























