Երեւանում հունիսի 28-ին մեկնարկել է միջոցառում նվիրված Հայաստանում կազակական շարժման 15-ամյակին:

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել կազակական զորքերի ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Ուկրաինայից: Միջոցառումները սկսվել են Երեւանի Քանաքեռ վարչական շրջանում ռուսական զորամասի մոտ ծաղկեպսակ դնելով, որին մասնակցել են տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռուսական եւ հայկական զորքերի զինծառայողներ, վետերաններ:

Պաշտոնական միջոցառումը սկսվել է Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում: Ելույթով հանդես է եկել Միջազգային հայ-կազակական «Թել» միավրոման ղեկավար Միխայիլ Զադոյանը: Նա նշել է, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորանում է: Նրա խոսքով՝ կազակության ընդհանուր գաղափարը նպաստում է բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը որ միայն հայերի եւ ռուսների, այլ նաեւ այլ երկրների ժողովուրդների միջեւ, որոնք կայունության երաշխավոր են հանդիսանում: Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Կազակական զորքերի մեծ եղբայրության գերագույն ատաման, կազակական գնդապետ Վլադիմիր Նիկիտինը:

Միջոցառման ավարտին սպասվում է ռազմական երաժշտության համերգ Հայաստանի Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի Սպայի տան երաժիշտների կատարմամբ: