Հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստում վարչությունը կազմավորել է Քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման ու Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

Փոխնախագահներ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել Քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության եւ  Քառյակի հետագա անելիքների վերաբերյալ:

Լեւոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին:

Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել ամռան ընթացքում` աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: