Իրաքի եւ Սիրիայի մի մասը զավթած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական շարժումը հռչակել է խալիֆայության ստեղծման մասին: Իսլամական կայքերում եւ Twitter-ի էջերում տեղադրված հայտարարություններում խմբավորման ներկայացուցիչներն ամբողջ աշխարհի իլամիստներին կոչ են արել խալիֆայությանը հավատարմության երդում տալ: ԻԼԻՊ-ն այսուհետ մտադիր է իրեն կոչել «Իսլամական պետություն»: Խալիֆայության կառավարիչ է հռչակվել խմբավորման առաջնորդ Աբու Բաքար ալ-Բաղդադին, փոխանցում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը: Reuters-ը նշում է, որ այդ քայլը ուղղակի մարտահրավեր է «Ալ Կաիդայի» ղեկավարությանը, որն արդեն հրաժարվել է ԻԼԻՊ-ից, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների պահպանողական վարչակարգերին: Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները հունիսի սկզբին հարձակումներ են իրականացրել Իրաքում` վերահսկողութան տակ վերցնելով երկրի հյուսիս-արեւմուտքը, եւ հատարարել երկրի մայրաքաղաք Բաղդադի առաջիկա գրոհի մասին: Իսլամիստները մի քանի տարվա ընթացքում Սիրիայում պատերազմում են Բաշար Ասադի բանակի դեմ:
Իսլամիստները հայտարարել են Իրաքում եւ Սիրիայում խալիֆայություն ստեղծելու մասին

Հասանելի է
русскийՏեղադրություն




























