Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել է անկախ Քրդստան ստեղծելու գաղափարը` Մերձավոր Արեւելքում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու նպատակով, որը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում Իսլամական խալիֆայություն ստեղծելու մտադրության մասին: Նեթանյահուն հայտարարել է, որ քրդերը ռազմիկ ժողովուրդ են, որոնք ապացուցել են իրենց քաղաքական զսպվածությունը , եւ որոնք արժանի են սեփական պետության, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նեթանյահուն նաեւ նշել է, որ իր երկիրն աջակցելու է Հորդանանին, որպեսզի խանգարի իսլամիստներին այդ երկրում տարածքներ գրավել, եւ այդպիսով կկանխի Իսրայելի համար սպառնալիքը: Հիշեցնենք, քուրդ զինյալները Հյուսիսային Իրաքում վերջին մարտերի ընթացքում իրենց վերահսկողության տակ են առել Քըրքուք քաղաքը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























