ԱՄՆ-ն Մոսկվայի համաձայնությունն է խնդրել ՌԴ-ում Ջոն Թեֆթին նոր դեսպան նշանակելու համար: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը դրական կպատասխանի, փոխանցում է  «Կոմերսանտը»:

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը հայրենիք իր վերադառնալու մասին հայտարարել էր  փետրվարի 4-ին:

Ավելի վաղ  New York Times թերթը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը, հայտնել էր, որ  Բարաք Օբաման պատրաստվում է Ջոն Թեֆթին նշանակել ՌԴ դեսպան: 2009 թ. վերջից մինչեւ 2013 թ. օգոստոսը Թեֆթը ԱՄՆ դեսպանն էր Ուկրաինայում, նախկինում աշխատել է  Լիտվայի (2000-2003) եւ Վրաստանի (2005-2009) դեսպան, 1996-1999 թթ. Մոսկվայում զբաղեցրել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության պետի տեղակալի պաշտոնը:

«Սպիտակ տանը վերջնականապես կողմնորոշվել են ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հարցում: Մնացած երկու տարում Բարաք Օբամայի աշխատակազմը կփորձի նվազեցնել համագործակցությունը ՌԴ-ի հետ», - պարզաբանել է «Կոմերսանտի» զրուցակիցը: