Դոնեցկում կրակոցների հետեւանքով զոհվել է Ռուսաստանի Առաջին ալիքի աշխատակից Անատոլի Կլյանը: Ռուսաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ Անատոլի Կլյանը Ուկրաինայի ուժայինների կողմից իրականացված հրաձգության տակ է հայտնվել, նա որովայնի հատվածում ծանր վնասվածք է ստացել:
Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Անատոլի Կլյանը մահացել է վիրահատության ժամանակ: Հիշեցնենք, որ սա ռուսաստանցի լրագրողների վրա հարձակման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Ուկրաինայում զոհվել էին ռուս լրագրող եւ հնչյունային օպերատոր:





























