Ազգային հաշտեցումը Սիրիայում իրավիճակի առողջացման եւ անվտանգության  վերականգնման լավագույն ճանապարհն է: Այդ մասին նախօրեին Սիրիայի արաբական հանրապետության Ազգային խորհրդի (խորհրդարան) նիստին հայտարարել էր խորհրդարանի նախագահ Մուհամադ Ջիհադ Լյահամը՝ ընդգծելով երկրի բոլոր տարածաշրջաններում տեղային  հրադադարների  պրակտիկայի ընդլայնման կարեւոր նշանակությունը:

Պետական միջազգային «Դամասկոս» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Լյահամը միաժամանակ կրկին կոչ է արել աջակցել բանակին, որը  թաքվիրի ահաբեկչական խմբավորումներին հետապնդելու եւ ոչնչացնելու իր պարտքն է կատարում: «Իր համախմբվածության շնորհիվ սիրիական ժողովուրդը ունակ է դիմագրավել բոլոր մարտահրավերներին: Ահաբեկչական դաշինքը բոլորին է հայտնի՝ դրանք թաքֆիրյան խմբավորումներն են, վահաբիզմը, ռասիստական սիոնիզմը, եւ արեւմտյան գաղութատիրությունը: Դրանց դիմակայում են Մոսկվան, Դամասկոսը, Պեկինը, Թեհրանը՝ պահպանելով ավանդույթների, ինքնիշխանության եւ արդարության արժեքները», - նշել է Սիրիայի խորհրդարանի նախագահը: