Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշն է։

Սելահաթին Դեմիրթաշը ծնվել է 1973-ի ապրիլի 10-ին, Խարբերդի Բալուի շրջանում։ Ավարտել է Անկարայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 

Սելահաթին Դեմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը։