«Երեւան ջուր» ընկերությունը դեռ չի դիմել բնական մենաշնորհների կարգավորմանը էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով ջրի սակագինը բարձրացնելու խնդրանքով: Այդ մասին News.am-ի թղթակցին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով՝ այժմ ՀԾԿՀ-ն բանակցությունն է վարում օպերատորի հետ սակագնի հետ կապված: «Քանի որ ապագայում սակագինը պետք է կտրուկ կրճատվի, մենք ցանկանում ենք տեղափոխել պլամավորված թանկացումը այս տարվանից հաջորդ տարի: Պայմանագիրը թույլ է տալիս», - նշել է Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին, «Երեւան ջուր»-ը դիմնել էր ՀԾԿՀ-ին ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագների նոր հաշվարկով: Օգոստոսի 1-ից Հայաստանում կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը՝ կազմելով կվտ/ժամի համար 3,85 դրամ (10-15%՝ կախված սակագնային խմբից): Վերջին տարիներին «Երեւան ջուրը» լեռնային շրջաններից  ինքնահոս է դարձրել ցանցի մեծ մասը՝ դրանով իսկ նվազեցնելով մեկ պեմպի դիմաց էներգիայի ծասխերը:

«Երեւան-ջուր» ՓԲԸ-ը (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ընկերություն) Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցը վարձակալում է  2005թ. դեկտեմբերից Համաշխարհային բանկի աջակցությամբ միջազգային մրցույցի արդյունքներով: Ընկերությունը սպասարկում է Երեւանն ու հարակից 31 բանակայրերը: