Շվեյցարիայի քաղաքացիները երկրի նոր հիմներգի 116 տարբերակ են առաջարկել, հաղորդում է The Local պարբերականը, որոնցից 70-ը՝ գերմաներեն, 40-ը՝ ֆրանսերեն, 4-ը՝ իտալերեն եւ մեկ տարբերակ՝ շվեյցարական ռետոպոմաներեն:
Նոր հիմներգը պետք է փոխարինի հայտնի շվեյցարական սաղմոսին, որը դեռեւս 19-րդ դարի առաջին կեսին գրել է հոգերեւորական Ցվիսիգը:
Լավագույն հիմներգի մրցույթը հայտարարել է «Շվեյցարական բարեգործական ընկերակցությունը»: Նրա անդամների խոսքով՝ սաղմոսը բավական ծանր է ու հանդիսավոր, եւ քչերին է դուր գալիս: Հարցումների համաձայն, բնակչության միայն երեք տոկոսը գիտի երգն ամբողջությամբ, իսկ բնակչության մեկ երրորդը չի կարողացել արտասանել հիմնի առաջին գառատողն անգամ, հաղորդում է Lenta.ru-ն:
Նոր հիմներգին ներկայացված պահանջները խիստ են. այն պետք է ներկայացված լինի ազգային 4 լեզուներից մեկով, ամբողջությամբ իր մեջ ներառի Սահմանադրության ներածականը, արտահայտի Սահմանադրության արժեքների ոգին, իսկ հիմքում լինի շվեյցարական սաղմոսի մոտիվը:
Ժյուրին կընտրի լավագույն 10 տարբերակները, որոնք կթարգմանվեն բոլոր ազգային լեզուներով եւ հաջորդ տարվա գարնանը ներկայացվեն հասարակության դատին:





























