ԱՄՆ-ն Իրաք է ուղարկում ամերիկացի եւս 300 զինծառայողի` Բաղդադում ամերիկյան դեսպանատան անվտանգությունն ամրապնդելու համար, փոխանցում է ABC News-ը:

«Այդ հավելյալ ուժերի ներկայությունը դեսպանատանը կօգնի հետագայում էլ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաեւ կօգնի Իրաքին դիմադրել գրոհայիններին», — հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ծովակալ Ջոն Կիրբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաք է ժամանել ԱՄՆ-ի ռազմական խորհրդատուների առաջին խումբը: