ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը Մերձմոսկվայի ԴՄԾ-ի վարչությունում դիմում է գրել` Ռուսաստանում իրեն տրամադրված ժամանակավոր ապաստանի ժամկետը մեկ տարով երկարացնելու վերաբերյալ, գրում է «Իզվեստիա» թերթը` վկայակոչելով ԴՄԾ-ի աղբյուրը:
«Սնոուդենը ժամաակավոր ապաստանը երկարաձգելու վերաբերյալ մեզ պետք է դիմեր հունիսի 30-ից ոչ ուշ: Քանի որ անցյալ տարի իրեն հանձնված ժամանակավոր ապաստանի փաստաթղթերի ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Եվ եթե Սնոուդենը ցանկանում է մնալ Ռուսաստանում, պետք է այդ մասին հայտնի` այդ փաստաթղթերի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ», — պատմել է աղբյուրը:
Թերթը հիշեցնում է, որ Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրվել մեկ տարով: Այն կարող է երկարաձգվել, եթե հանգամանքները, որոնցհիմքով տրամադրվել է ժամանակավոր ապաստանը, չեն փոխվել:
«Այսպիսով, Սնոուդենի ժամանակավոր ապաստանի ժամկետը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով», —թերթին հայտնել են ԴՄԾ-ից:





























