2014թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ոչ պետական վիճակախաղերի կազմակերպման արգելքը: Այժմ օրինական կհամարվեն միայն պետական եւ միջազգային վիճակախաղերը: Պետական վիճակախաղերը կանցկացվեն կառավարության որոշմամբ, միջազգայինները՝ միջազգային պայմանավորվածություններին համապատասխան:
Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության՝ այժմ եկամտի մեծ մասը կմտնի բյուջե այլ ոչ թե մասնավորի գրպանը:
Վիճակախաղերը կկազմակերպեն տրանսպորտի եւ ֆինանսների նախարարությունները, որոնք մրցույթներ կկազմակերպեն վիճակախաղ անցկացնել ցանկացող օպերատորների համար:
Այժմ ՌԴ-ում միայն երեք պետական վիճակախաղ է գործում:




























