ՌԴ տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել «Ուրալի ավիաուղիներ» եւ «Գռոզնի Ավիա» ընկերություններին Սիմֆերոպոլից միջազգային ավիաչվերթներ կատարելը թույլատրելու մասին, փոխանցում է «Իզվեստիա» թերթը:
«Գռոզնի Ավիա» ընկերությունը կիրականացնի չվերթներ Սիմֆերոպոլից Երեւան, Ստամբուլ եւ Անթալիա: «Ուրալի ավիաուղիների» հայտը եւս բավարարվել է ամբողջությամբ. Կիրականացվեն չվերթներ դեպի Երեւան, Խուջանդ, Դուշանբե, Տաշքենդ եւ Բաքու:
ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:





























