Մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի բուղարա-թուրքական հարավային սահմանի պատնեշը։ Այդ մասին հաղորդել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Անգել Նայդենովը, հաղորդում է UNN-ը՝ վկայակոչելով բուլղարական լրատվամիջոցներին։
Նախարարի կարծիքով, միայն բանակը կարող էր սահմանին նման պատնեշ կառուցել 4 ամսվա ընթացքում՝ նման բարդ օդերեւութաբանական պայմաններում։
Թուրքիայի հետ սահմանին 30 կիլիոմետր երկարությամբ ձգվող կառույցը Սիրիայից Թուրքիայի միջոցով փախստականների ալիքի սահմանափակմանն ուղղված Բուլղարայի կառավարության ընդունած որոշումներից մեկն է։





























