Փրկարար ծառայությունը հուլիսի 6-ին, ժամը 16.59-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 16.50-ին ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Սեւանա լճում՝ առաջին հանրային լողափից մոտ 2 մետր հեռավորության վրա, նկատել են, որ ուժեղ ալիքի պատճառով երկու քաղաքացի դժվարանում են ափ դուրս գալ:

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել 1989 թ. ծնված Ա. եւ 1997 թ. ծնված Ա. Դանաղյաններին: