Կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին եւ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով: Այս մասին, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է «օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ քանի որ Սուքիասյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Սարգսյանի եւ Կճոյանի հետ՝ ցանկացել է նրանց լավություն անել:
«Ունեցել է հարաբերություն, շփվել է նշված անձանց հետ։ Ինքը ցանկացել է, զուտ մարդկային առումով, հետագայում եթե, անկախ են հանգամանքից, ով որտեղ աշխատեր, կամ աշխատանքից ազատված լիներ, իրենց որպես նվեր մատուցեր, այսպես կոչված, սյուրպրիզ աներ՝ նրանց անվամբ կա բացված նաեւ ընկերություն, որ կարող են այդ գումարներից օգտվել», - ասել է Խաչատրյանը։
Հարցին, թե արդյո՞ք այդ «լավության» գումարներից վարչապետը կամ Նավասարդ Կճոյանը իրականում չեն ստացել, փաստաբանը պատասխանել է, որ նման ապացույց սույն գործում չկա։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





























