Հուլիսի 8-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձոր–Վրաստան ճանապարհի 79-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել Աստրա»-ն դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել Աստրա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց , իսկ անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն: