Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ Հայաստանի չդառնալու գլխավոր պատճառն այն է, որ  Երեւանը կոշտ դրեց Լեռնային Ղարաբաղի հարցը եւ ցանկանում էր, որպեսզի այն իր օգտին լուծվի, որպեսզի Մաքսային միության սահմանները ճանաչվեին Լեռնային Ղարաբաղի սահմաններում: Այս մասին հուլիսի 8-ի մամուլի ասուլիսում  ասաց ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը՝ ընդգծելով, որ դա միանգամայն ճիշտ դիրքորոշում է:

Ըստ Լեպյոխինի՝ ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիր ստորագրելու ընթացքում շատ կարեւոր էր, որպեսզի Հայաստանը հանդես գար համահիմնադիր երկրի կարգավիճակում: «Սակայն աշխարհի քաղաքական իրավիճակը պահանջեց, այնուամենայնիվ, արագացնել այդ գործընթացը, եւ Հայաստանը, ցավոք, չհայտնվեց ԵՏՄ-ի համահիմնադիրների շարքում: Այս կապակցությամբ ցանկանում եմ նշել մի քանի պահ. նախ,  Հայաստանի ղեկավարության միանգամայն ճիշտ դիրքորոշումը, այն, որ Երեւանը շատ հարցեր բավական խիստ է դրել, մասնավորապես՝ մի շարք ապրանքների, մեքենաների մաքսատուրքի վերաբերյալ», - նշել է Լեպյոխինը:

Ցավոք, ըստ նրա, ՄՄ ոչ բոլոր անդամ երկրներն են աջակցել Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Մենք գիտենք, որ Ղազախստանի նախագահը հենց այդ պատճառով արտահայտեց իր տեսակետը: Հենց դա էլ արգելակեց գործընթացը: Կարծում եմ, որ ոչ մի ողբերգություն տեղի չունեցավ. ավելի վատ կլիներ, եթե Հայաստանը համաձայներ, իր ազգային շահերի հարցը չբարձրացներ եւ ստորագրեր այդ փաստաթուղթը», - ընդգծել է Լեպյոխինը՝ հավելելով, որ կան ավելի, ոչ պակաս կարեւոր պատճառներ, սակայն որոնք նույնպես իրենց դերը ունեցան: