Ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ որ այն հնչում է, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանն, այլ ընդհակառակը՝ բարդացնում է լուծումը: Դա համանախագահ երկրների ընդհանուր դիրքորոշումն է: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական վարչության տարածած հաղորդագրությունում՝ ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հարցման:

ՌԴ ԱԳՆ վարչությանն ուղղված հարցում ասվում էր, թե վերջին շաբաթներում Ադրբեջանում սրվել է հակահայկական հռետորաբանությունը, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարի ռեժիմը: Որպես ԵԱՀԿ Մխ համանախագահող երկիր ինչ է պատրաստվում անել Ռուսաստանն այդ կապակցությամբ:

«Ելնում ենք նրանից, որ ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ որ այն հնչում է, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանն, այլ

ընդհակառակը՝ բարդացնում է լուծումը: Դա համանախագահ երկների ընդհանուր դիրքորոշումն է:

Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ անցյալ տարի Լոխ-Էրնում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների արված Համատեղ հայտարարությունում կոչ է արվում կողմերի ղեկավարներին՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի, եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում լարվածությունն ուժգնացնել եւ հանգեցնել հակամարտության սրմանը:

Ենթադրում ենք, որ նման մոտեցումը կգերակայի: Այս կապակցությամբ հույս ենք լիահույս ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ

կշարունակվի ուղղակի երկխոսությունը, ինչպես նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին Վիեննայում»,- նշել էին ՌԴ ԱԳՆ-ից: