Այն անձինք, որոնք ունեն ընկերության ԿԱՍԿՈ ապահովագրություն, կարող են հուլիսի 9-ից սկսած այցելել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գրասենյակներ եւ առանց որեւէ հավելյալ փաստաթղթի փոխհատուցում ստանալ՝ Վանաձոր քաղաքում հուլիսի 7-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով կրած վնասների համար: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են բազմաթիվ մեքենաներ, տներ ու տանիքներ:





























