Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` 62-ամյա Լիպարիտ Հ.-ն կամավոր հանձնել է 3 լուսածիր, 7.62 մմ տրամաչափի 20 հրացանային, 7.62 մմ տրամաչափի` 60, ինքնաձիգի, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ եւ «ՈւԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: