Հիվանդանոցից, հուլիսի 4-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքի, աջ շրթունքի, ձախ նախաբազկի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 26-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան կտուրից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդը բացատրություն է տվել, որ վնասվածքն ստացել է հուլիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, գտնվելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում, որը Մխչյան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է:

Կատարվում է նախաքննություն: