Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին, հուլիսի 8-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2121»-ի 2 ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: