Ռուսաստանը հաստատակամորեն կպաշտպանի իր ազգային շահերը, սակայն չի ինքնամեկուսանա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հանրային պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Մենք երբեք չենք զբաղվի ինքնամեկուսացմամբ, մենք միշտ համաշխարհային հանրության մի մասը կլինենք, սակայն այն բարդ է, ոչ միասեռ»,- հավաստիացրել է Պուտինը:
«Մենք ձեզ հետ պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը, մենք դա սովորել ենք նաեւ մեր նախորդ սերունդներից, այդ թվում եւ՝ հերոս-սերնդից՝ պնդել սեփական շահերը հաստատակամորեն, սակայն բարեկրթորեն, զգուշավոր, ինչպես ասել է հայտնի հերոսը, բայց ուժեղ», -ավելացրել է ՌԴ նախագահը:





























