Հուլիսի 9-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողերի կոտրվածքներով, կտրած վերքերով, գլխուղեղի ցնցում եւ այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, նրա վարած «Բելոռուս Տ-52» մակնիշի տրակտորը Երեւան-Մեղրի ճանապարհի 198 կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Կատարվում է քննություն:





























