Հուլիսի 9-ին, ժամը 02.30-ին, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին «Նոբելե» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 9-ին, ժամը 17.00-ին, Սյունիքի մարում` Մ-2 մայրուղու 311-րդ կմ-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 32 տան դիմաց «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի Ա4»-ի ուղեւորը եւ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ ճանապարհի ձախ մասից կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























